News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռեւս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է:

Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել:

«Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու համար, թե իրեն պատկանող ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառը որն է եղել, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ