News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երեկ անսպասելի լուր ստացանք այն մասին, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դեռեւս հուլիսի 30-ին դադարեցվել է՝ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի հրամանով: Այս մասին տեղեկացանք ԲՆ-ի մամուլի ծառայության՝ մեզ ուղարկած գրությունից: Նախորդ համարում գրել էինք, որ կոմպոստի արտադրամասը գարշահոտ է տարածում Նուռնուսում եւ Բյուրեղավանում: ԲՆ-ն, ահա, երեկվա գրությամբ հայտնում է, որ իրականացված լաբորատոր չափումների արդյունքում ամիակի արտանետման չափաքանակի գերազանցում է արձանագրվել եւ բացի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելը «Առողջ սունկ»-ի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի:

Այս լուրն անսպասելի էր այն առումով, որ հրամանի մասին տեղյակ չէին անգամ Կոտայքի մարզպետի կազմած հանձնաժողովում: Հրամանին տեղյակ չի եղել նաեւ ՍՊԸ-ի տնօրենը։ Ավելին՝ հենց երեկ բեռնատարներով ծղոտ էր տեղափոխվում արտադրամաս՝ կոմպոստի արտադրության համար։ Սա թույլ է տալիս մտածել, որ վերը նշված հրամանը ստորագրվել է հետին թվով, մամուլում բարձրացված աղմուկից հետո»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ