News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել հետաքննել WikiLeaks կայքում հայտնված այն տեղեկությունը, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ճապոնական  կառավարությանը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Աբեն Բայդենից բացատրություններ է պահանջել եւ նշել, որ եթե լրտեսության մասին տեղեկությունները հաստատվեն, ապա երկու երկրների հարաբերությունները կփչանան, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ վարչակազմը Ճապոնիայի կառավարության հետ քննարկում է Wikileaks-ի հաղորդագրությունը, թե ԱՄՆ ԱԱԳ-ն լրտեսել է խոշոր ճապոնական ընկերություններին եւ երկրի վարչապետին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ