News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի երեք համայնքների՝ Աղավնաձորի, Մեղրաձորի եւ Մարմարիկի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 5-ին, վաղ առավոտից փակել էին Հանքավան տանող ճանապարհը՝ պահանջելով անհապաղ վերականգնել իրենց համայնքների ոռոգումը: Աղավնաձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մակիչ Դանիելյանը NEWS.am-ին պատմեց, որ արդեն 1 շաբաթ է, ինչ գյուղացիները չեն կարողանում իրենց բանջարանոցներն ու այգիներ ոռոգել, ողջ բերքը չորանում է:

«Գյուղացիները վրդովված են, ամբողջ տարվա չարչարանքը էս մի քանի օրվա ընթացքում ջուրն է լցվում, բերքը չորանում է: Մարզպետ Գուլոյանը մեզ ասաց, որ ցեմենտի գործարանի խողովակաշարն է վնասվել, հիմա վերանորոգում են, ամեն ինչ կանեն,որպեսզի վաղվանից ոռոգում ապահովեն»,- ասաց նա:

Նշենք, որ գյուղացիներն արդեն բացել են ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ