Հնդկաստանի հյուսիսում Ջամու եւ Քաշմիր նահանգներում գրոհայինները Ջամու-Շրինագար մայրուղում հարձակվել են սահմանապահների խմբի վրա, որի ժամանակ երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները:
Սպանվածներից մեկը գրոհային է, մյուսը՝ զինվորական:
«Գրոհայինները կրակ են բացել սահմանապահների պահակախմբի վրա, որի ընթացքում 6 զինվորականներ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ջոկատներ եւ սահմանապահներ: