News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Զինված ուժերը ամսական 4 հազար զինվոր են կորցնում, ընդ որում նրանց մեծ մասը համալրում է դասալիքների շարքերը։ Այս մասին Վաշինգթոնի Բրուքինգսի ինստիտուտում հայտարարել է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելը։

«Նրանք ամեն ամիս մոտ 4 հազար զինվոր են կորցնում։ Շատերը կարող են կարծել, թե այդ կորուստների մեծ մասը բախումների հետեւանք է։ Սակայն սա այդ դեպքը չէ։ Ամենատարածված պատճառը ինքնակամ դասալքությունն է»,- ասել  է գեներալ Քեմփբելը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ դրա պատճառներից մեկը ձգձգվող ռազմական գործողություններն են։ «Երբ դու 2-3 տարի անընդմեջ պատերազմում ես, քեզ ընդմիջում է հարկավոր։ Իսկ երբ այլ ելք չի մնում, դու ուղղակի գնում ես տուն եւ չես վերադառնում»,- նշել է նա։

Նրա տեղեկություններով՝ Աֆղանստանի անվտանգության ուժերի մոտ 80 տոկոսը հերթապահում է հսկիչ անցումային կետերում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ