News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանն ու Իրանը քննարկում են Իրանի Իսլամական Հանրապետությանը «Ցզյան-10» տիպի կործանիչների խոշոր խմբաքանակ մատակարարելու գործարքի պայմանները։ Այս մասին հայտնում է «Ցանկաո սյաոսի» թերթը։

Մինչեւ 2020թ. 24 ռազմական ինքնաթիռ ստանալու դիմաց Իրանը կարող է 20 տարով Չինաստանի շահագործմանը հանձնել Ազադեգան նավթահանքը։

«Մասնագետների կարծիքով՝ այդ գործարքի արժեքը գումարային արտահայտմամբ կարող է կազմել մոտ 1 մլրդ դոլար։ «Նավթ կործանիչների դիմաց» գործարքը շահավետ է ե՛ւ գնորդին, ե՛ւ վաճառողին, թեեւ ամենայն հավանականությամբ առաջ կբերի ԱՄՆ դժգոհությունը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդային տեխնոլոգիաների հիման վրա հավաքած «Ցզյան-10» կործանիչն իր առաջին թռիչքն իրականացրել էր 2002թ.։ Նրա թռիչքի հեռավորությունը կազմում է 2940 կմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ