News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրոզնիում բացվել է Չեչնիայում առաջին լողափը կանանց համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այն տեղակայված է  «Գրոզնիական ծովի» ափին՝ «Լագունա» հանգստյան տան տարածքում, որն ընգրկում է 5 հազար քմ։ Լողափի սպասարկող անձնակազմն ամբողջությամբ կանանցից է կազմված։ Մինչեւ 12 տարեկան տղաների մուտքը թույլատրված է։  «Ստեղծված են բոլոր պայմանները կանանց լիակատար հանգստի համար։ Երեխաների համար կառուցված է մանկական խաղահրապարակ», - նշել է բազայի կառավարիչ Պետիմատ Աղաեւան։

Երեքմետրանոց ցանկապատով շրջափակված տարածքում նաեւ սրճարան կա, բուժկետ եւ աղոթքի սենյակ։ Տնօրինությունը նախատեսել է ԱԻՆ աշխատակցուհիների համար դիտարկման կետի տեղադրում․ նրանց կսովորեցնեն  ջրում փրկարարական հիմունքներ։

Լողափի ավազը բերել են Կասպից ծովի ափամերձ շրջանից։ Տարածքը կարող է ընդունել  ավելի քան հինգ հազար կնոջ։  «Նախատեսում ենք այստեղ կառուցել նաեւ փակ լողավազանով շոգեբաղնիք  աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար, ինչպես նաև հանգստի հարմարավետ տնակներ», — ավելացրել է Աղաեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ