News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Արցախի ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի միջին ծավալը մոտավորապես բավարարում է հանրապետության սպառման ներքին պահանջարկը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Քանի որ կարճ ժամանակահատված է, ինչ երեք նոր ՀԷԿ է փաստացի գործարկվել (դրանցից երկուսի լիցենզիաները կտրվեն շուտով), դժվար է դրանց արտադրանքն ամբողջությամբ դիտարկել տարեկան միջին ծավալների հետ, սակայն, ըստ մեր մասնագետների, ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ պահպանվի պահանջարկի առկա ծավալը, ապա երկրորդ կիսամյակում Արցախը կարող է համարվել էլեկտրաէներգիայի մասով անկախ հանրապետություն:

Այնուամենայնիվ, տնտեսության անընդհատ զարգացմանը զուգահեռ պարբերաբար աճում է նաեւ էլեկտրաէներգիայի պահանջարկը: Օրինակ՝ այլ նոր արտադրությունների կողքին մի քանի ամսից կգործարկվի Կաշենի հանքարդյունաբերական կոմբինատը, որը զգալիորեն (ընդհանուր սպառման 20-25 տոկոսով) կավելացնի ներքին պահանջարկը, ինչը, բնականաբար, կիջեցնի էլեկտրաէներգետիկ ինքնաբավության աստիճանը՝ մինչեւ հաջորդ նախատեսված ՀԷԿ-երի գործարկումը: Այդ համատեքստում մի բան պարզ է, որ վերջին տարիներին արտադրանքի ծավալն ավելի արագ տեմպերով է աճում, քան սպառման ծավալը, եւ այդ միտումը պահպանվելու է գալիք տարիներին»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Ո՞ր ժամանակից է հաջողվել հասնել դրան:

Վերջին երկու ամիսներին երեք ՀԷԿ է փաստացի գործարկվել, որոնցից մեկը հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն ստացել է համապատասխան լիցենզիան, իսկ մյուս երկուսը, կարծում եմ, կստանան շուտով:

ԼՂՀ-ում քանի՞ ՀԷԿ կա եւ որքան է էլեկտրաէներգիայի սակագինը:

Արցախում այժմ փաստացի գործում է 13 ՀԷԿ՝ 6-ական՝ Քաշաթաղում եւ Մարտակերտում եւ 1-ը՝ Շահումյանում: Այժմ արդեն մի քանի ՀԷԿ կառուցման կամ նախագծման փուլում է, որպեսզի ավելի արդյունավետորեն օգտագործվի հանրապետության հսկայական ներուժը: Էլեկտրաէներգիայի սակագինը 1 կիլովատի դիմաց 41.85 դրամ է հաստատված, սակայն կառավարության սուբսիդավորման արդյունքում բնակիչները վճարում են 25 դրամ: Այդ սուբսիդավորումը չի գործում տնտեսվարողների համար:

Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ հաջողված իրադարձությունը:

Արցախի համար էներգետիկ անկախության բարձր աստիճանը ռազմավարական նշանակություն ունի, որի մեկ բաղադրատարրի՝ էլեկտրաէներգիայի մասով հանրապետությունն, ընդհանուր առմամբ, հասնում է գրեթե լրիվ ինքնաբավության մակարդակին: Դրա կարեւորությունը զգացվելու է առաջնահերթորեն հավանական ճգնաժամային իրավիճակների դեպքում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարումը կախված չի լինի արտաքին եւ խոցելի աղբյուրներից ու ցանցերից: Բացի դրանից, այն լրացուցիչ խթան է հանդիսանում տնտեսության զարգացման համար, քանի որ թույլ է տալիս նվազեցնել կառավարման ու սակագնի հետ կապված ռիսկերը եւ բարձրացնել կանխատեսելիության աստիճանը: Համոզված եմ, որ դրա շնորհիվ տարիների ընթացքում ավելի ու ավելի է ընդգծվելու սեփական արտադրության էլեկտրաէներգիայի համեմատական առավելությունն էներգետիկայի այլ ռեսուրսների համեմատ, որոնց մատակարարումը մեզնից չէ կախված:

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ