News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինտելեկտի աներեւակայելի ցուցիչը՝  162 միավոր, բրիտանացի տասներկուամյա դպրոցական Նիկոլ Բարին հնարավորություն է տվել երկու միավորով գերազանցել ֆիզիկայի ժամանակակից տեսության հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին, ինչպես նաեւ մեր ժամանակների ամենաազդեցիկ ֆիզիկոսներից մեկին՝ Սթիվեն Հոկինգին, տեղեկացնում է The Daily Mirror-ը։

Նման արդյունքը Նիկոլին դնում է մոլորակի ամենախելացի մարդկանց հետ նույն շարքում, գրում է պարբերականը։

«Նա շատ, շատ աշխատասեր է։  Դասից հետո նա մնում է երկարօրյա պարապմունքներին եւ առայժմ ոչ մի օր չի բացակայել», - պատմել է աղջկա մայրը՝ ավելացնելով, որ Նիկոլը պատրաստվում է մանկաբույժ դառնալ։

«Լավ է, որ մենք հայտնվել ենք լուրերում, գուցե ինչ-որ բան փոխվի դեպի լավը։ Դա խոսում է այն մասին, որ կարեւոր չէ, թե դու որտեղից ես․ ակադեմիական խելքը կարող է հայտնաբերվել ում մոտ, ասես», - այսպես է աղջկա ձեռքբերումները մեկնաբանել հայրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործակալությունը նաեւ նշում է, որ հասուն մարդու IQ-ի միջին մակարդակը 100 միավորն է։  140 միավորից բարձր IQ  ունեցող մարդը հանճար է համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ