News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան. Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ս.թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է ավելի քան 500 զանգ։ Զանգերը գրանցվել են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։

Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով եւ խնդիրներով։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաեւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի եւ շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու եւ լուծում տալու նպատակով հավաքագրվել եւ խմբավորվել է խնդիրները։

«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային եւ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը։ Կարեւոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություն՝ արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկում խնդիրների լուծումներ, իսկ դիմողներն էլ ստանում են լիարժեք խորհրդատվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Մանկական զարգացման հիմնադրամի եւ  Beeline-ի յուրօրինակ համագործակցության շրջանակում տրամադրված 0-8000-1007  վստահության հեռախոսահամարը ապահովում է երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաեւ ՄԶՀ եւ այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը,  խոցելի ընտանիքներին եւ երեխաներին», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ