News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի արեւելյան առափնյա հատվածում՝ Նոր Շոտլանդիայի նահանգում, 16 սեւ դելֆին է ափ է նետվել, որոնցից 6-ը մահացել են։ Այս մասին հայտնում է Սի Թի վի հեռուստաալիքը։

Գրինդա կոչվող այս կաթնասուններին հայտնաբերել էին Քեյփ Բրեթոնա շրջանում, որի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ «Մոտ 25 տեղաբնակ օգնության էր եկել կենդանիներին։ Նրանք դույլերով ջուր են լցրել դելֆինների վրա եւ այդպիսով 10-ին փրկել։ Ավելի ուշ մակընթացության ժամանակ նրանց նորից բաց են թողել օվկիանոս»,- պատմել է տեղաբնակ Լինդեն Մաքինթայրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գրինդաները ամբողջովին սեւ գույնի դելֆիններ են, որոնք միայն դնչի տակ սպիտակ նշան են ունենում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ