News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ազգային օադերեւութաբանական վարչությունը այս շաբաթ գործարկել է հրաբուխների ժայթքման մասին տեղաբնակներին արագ տեղեկացնելու նոր համակարգը։ Այդ համակարգը սկսել էին մշակել այն բանից հետո, երբ 2014թ. սեպտեմբերին Օնտակե հրաբխի ժայթքումը 58 մարդու կյանք էր խլել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնացի օդերեւութաբանների տեղեկություններով՝ նոր  համակարգն առաջին հերթին նախատեսված է լեռնային զբոսանքների սիրահարների եւ նրանց համար, ովքեր ապրում են հրաբխից անմիջական հեռավորության վրա։

Համակարգն ամեն րոպե թարմացնում է երկրում գործող 47 հրաբուխների տվյալները։ Նախազգուշացման ծանուցումը կուղարկվի ժայթքումը սկսվելուց 5 րոպե անց։ Ծանուցումը կուղարկվի բջջային հեռախոսին կամ պլանշետին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ