News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունական Aegean Airlines ավիաընկերությունը չեղյալ է համարել 12 չվերթ ավիադիսպետչերների չորսժամյա նախազգուշական գործադուլի պատճառով, որը կանցկացվի տեղական ժամանակով 14:00-ից մինչեւ 18:00-ը։ Ավիադիսպետչերների պահանջն է՝ ստեղծել աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող անկախ մարմին։

Aegean Airlines-ի գործադուլի պատճառով չեղյալ են համարվել Աթենքից Էգեյան ծովի կղզիներ՝ Կարպատոս, Կալիմատոս, Կալիմնոս, Նակսոս եւ Միլոս  թռիչքները, նաեւ՝ Ռոդոս եւ Կոս, Կոս եւ Կալիմնոս, Կալիմնոս եւ Լերոս, Լերոս եւ Աստիպալեա կղզիների միջեւ թռիչքները։  Աստիպալեայից Աթենք եւս չեն կարողանա թռչել։  Թռիչքների ժամանակացույցի մեջ նաեւ մի շարք փոփոխություններ են մտցվել։ 

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Հունաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունից, իրենք տեղեկացրել են արտասահմանյան ավիաընկերություններին գործադուլի մասին եւ առաջարկել են փոփոխել չվերթների ժամանակացույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ