News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հղիության 25-րդ շաբաթում գտնվող 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 30-ին երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ նշելով, որ հղիին իրենց մոտ են ընդունել «Արմենիա» ԲԿ-ից՝ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի» ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի խնդրանքով։

«Ջուլիետա Գասպարյանը հուլիսի 28-ին ընդունվել է պրոֆեսոր Աբրահամյանի մոտ։ Երկու օր նա կոնսուլտացիա է արել Նորք Մարաշի սրտաբանական կենտրոնի հետ, որտեղից առաջարկել են ինտենսիվ բուժում անել, քանի որ աղջկա մոտ ախտորոշվել էր ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարբիտ։ Ծննդատան պայմաններում դա հնարավոր չէր անել, իսկ Նորք Մարաշի հիվանդանոցն էլ հրաժարվել էր պառկացնել իրենց մոտ։ Այդ պատճառով Աբրահամյանը զանգեց ինձ հուլիսի երեսունի երեկոյան եւ Ջուլիետային տեղափոխեցինք մեզ մոտ՝ «Էրեբունի» ԲԿ»,- ասաց Համլետ Հայրապետյանը։

Նա պատմեց, որ ի սկզբանե Ջուլիետայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, դեղորայքային բուժում են նշանակել, սակայն նրան փրկել չի հաջողվել։

«Ամսի մեկին պտուղը հեռացրինք, Ջուլիետայի մոտ գրանցվեց սրտի կանգ, մի կերպ վերակենդանացրել ենք եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունքում, սակայն կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց. Ամսի չորսին նա մահացավ»,- ավելացրեց նա։

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Ջուլիետա Գասպարյանն ի սկզբանե ընդունվել է իրենց մոտ, սրտի հետազոտություններից հետո տեղափոխվել է Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց, ապա «Էրեբունի» ԲԿ։

Հիշեցնենք, որ Ջուլիետա Գասպարյանը մահացել է օգոստոսի չորսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ