News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի 2-րդ օրը հայտնի է դարձել թուրքական զինված ուժերի ղեկավար նոր կազմը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ է դարձել Հուլուսի Աքարը։

Ծովուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանջօղլուի ծառայությունը երկարաձգվել է 5 տարով։

Օդուժերի հրամանատար Աքըն Օզթուրքին փոխարինել է Աբիդին Ունալը։

Ցամաքային ուժերի հրամանատար է նշանակվել Սալիհ Զեքի Չոլաքը։

Նշանակումները օրենքի ուժ են ստանալու Թուրքիայի նախաահի կողմից հաստատվելուց հետո։

ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ Հուլուսի Աքարը ծնվել է 1952-ին, Կայսերիում (Կեսարիա)։

Սովորել է Թուրքիայի տարբեր ռազմական հաստատություններում ու զինվորական ակադեմիայում, ինչպես նաեւ ԱՄՆ զինված ուժերի հատուկ քոլեջում։

2013-ի օգոստոսին նշանակվել էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ