Ստամբուլի նահանգի Տուզլա արդյունաբերական գոտում կաշվի մշակման ֆաբրիկայում տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք։ Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, շենքից նարնջագույն ծուխ է բարձրանում։
Ֆաբրիկայի եւ կից շինությունների անձնակազմը տարհանվել է։ Վթարի վայրում բազմաթիվ հրշեջ հաշվարկներ կան։ Մասնագետները զբաղված են քիմիական արտահոսքի աղբյուրի չեզոքացմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։