News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի փողոցներում եւ մայրուղիներում արագաչափերի ցանցը էլեկտրականությանը կմիացնեն անվճար։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 5-ին՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Ըստ ՀՀ Ոստիկանության հետ ձեռք բերած համաձայնության՝ 2011թ. հունիսից ընկերությունը պարտավորվել է փողոցներում տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրել։ Միաժամանակ ընկերությունը խնդրել է խցիկների էլեկտրասնուցման համակարգերը ցանցին միացնել առանց սահմանված վճարի։ ՀԷՑ-ից այդ կապակցությամբ առարկություններ չեն հնչել։

Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը ղեկավարում է նաեւ Երեւանի վճարովի ավտոկայանները, ինչը առաջ էր բերել վարորդների դժգոհությունը, քանի որ մեքենաների համար այդ կայանները ոչ մի անվտանգություն չեն ապահովում։ Իսկ ընկերությունը ստանում է կայանման համար գանձվող գումարի 50 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ