Ոստիկանության Մեղրիի եւ Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին, ժամը 08.50-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Լեւոն Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 7-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով: