News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է այդ երկրի միջազգային համագործակցության նախարար տիկին Նագլա ալ–Ահուանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–եգիպտական առեւտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի եւ փոխադարձ ներդրումների խրախուսման ուղիների, երկկողմ համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտների շուրջ։ Ընդգծվել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գործարար շրջանակների միջեւ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Երկուստեք կարեւորվել է եգիպտահայության նշանակալից ներդրումը հայ–եգիպտական ավանդական բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է օգոստոսի 6-ին սպասվող Սուեզի նոր ջրանցքի բացման նշանակալից իրադարձության կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ