News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնապես մարեց եւ շրջանառության մեջ դրեց Համահայկական ամառային 6-րդ խաղերը խորհրդանշող նոր փոստային թողարկում`գեղաթերթիկ մեկ նամականիշով: Գեղաթերթիկի մարմանը մասնակցում էին ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներ Հերմինե Դուզյանը եւ Տիգրան Ալթունը, պատվավոր անդամ Հագոպ Կիրմիզյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանի խոսքով` բարի ավանդույթ է դարձել բոլոր հատկանշական միջոցառումներին նվիրված գեղաթերթիկ, նամականիշ կամ ծրար ունենալը: «Համահայկական ամառային 6-րդ խաղերն այնքան նշանակալից են մեր ազգի համար, որ նախարարության նամականիշների խորհուրդն ու «Հայփոստ» ընկերությունը որոշեցին ստեղծել թե’ ծրար, թե’ գեղաթերթիկ, թե’ նամականիշ: Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցեցին Համահայկական խաղերի գործադիր խորհրդի անդամներ, հայ նշանավոր մարզիկներ, Ֆիլատելիստների միության նախագահը, «Հայփոստ» ընկերության տնօրենը»,-ասաց Գագիկ Թադեւոսյանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` նամականիշը մեծ տպաքանակով գնում է ամբողջ աշխարհով սպառման: «Սա գնում է համալրելու համաշխարհային ֆիլատերիայի նմուշները: Կարծում եմ` Համահայկական ամառային խաղերին նվիրված նամականիշն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային նամականիշների շարքում»,-հավելեց փոխնախարարը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը, ով ներկայացնում է Ֆրանսիան, հպարտ է նման միջոցառմանը մասնակցելու համար: Նրա կարծիքով` նամականիշի միջոցով հանրահռչակվում են թե’ Համահայկական խաղերը, թե’ Հայաստանն ինքնին:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է խաղերի ոսկե մեդալի դիմերեսը եւ դարձերեսը, ոճավորված պատկերված են խաղերի լոգոտիպը եւ գավաթը, ինչպես նաեւ նշված են այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը` Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ: Նամականիշի վրա պատկերված է մրզադաշտ` վեց հիմնական սպորտաձեւերով, ինչպես նաեւ Համահայկական խաղերի լոգոտիպը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Տպաքանակը 20 հազար օրինակ է, նամականիշի չափերն են` 28/45 մմ, գեղաթերթիկի չափերը` 52/77 մմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ