News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիից Երեւան տեղափոխված՝ հղիության 25-րդ շաբաթում գտնված 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի մահվան հանգամանքները պարզելու համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենզիա ախտորոշմամբ: Հիվանդն ուղեգրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն հետազոտման, ուր ախտորոշվել է բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլեւրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաեւ սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի:

Հաշվի առնելով հղիության հետ անհամատեղեի սրտային արատի առկայությունը` հանրապետության լավագույն սրտաբանների մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումների արդյունքում որոշում է կայացվել ընդհատել հղիությունը եւ մոր կյանքը փրկելու համար կատարել անհրաժեշտ վիրահատությունը:

Արդեն իսկ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջը կատարվել է կեսարյան հատում, կազմակերպվել են բազմաբովանդակ քննարկումներ եւ նեղ մասնագիտական կոնսիլիումներ, անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ գործող ընթացակարգերի՝ մայրական մահացության յուրաքանչյուր դեպք, անկախ այդ կապակցությամբ բողոք լինել-չլինելու հանգամանքից, ենթարկվում է մասնագիտական վերլուծության, որի արդյունքները ներկայացվում են մասնագիտական հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ