News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է համատեղ իրականացվող ծրագրերը եւ գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա հունիսին հաստատվել է 2016-2020 թվականների ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիրը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել  հետեւողական քայլեր:

Իր հերթին, Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ համագործակցության եւ ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած մշտական օժանդակության համար: Տիկին Արենսը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հաջողությամբ կշարունակի մեր երկրում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Հենրիետ Արենսին պարգեւատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ