News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի ածիկի գործարանը պատրաստ է ընդունել հանրապետության ամբողջ որակյալ գարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Երեւանյան գարեջուր» (գործարանի համաներդրող) ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: Գործարանի մեկ այլ ներդրող է «Գյումրի գարեջուր» ընկերությունը:

Ավելի վաղ ներդրողները գարի էին գնում Հունգարիայից եւ Գերմանիայից՝ այն փորձելով Հայաստանի կլիմայական պայմաններում:

«Հիմա խոսքը ֆերմերներինն է: Նախ՝ հարկավոր է անհրաժեշտ որակ ապահովել: Մենք մանրամասն ծանոթացրել ենք մեր պահանջներին: Երկրորդ՝ հնարավոր կլիներ նվազեցնել ինքնարժեքը, եթե փոքր տնտեսությունները միավորվեին կոոպերատիվներում, բայց չեն անում դա»,- նշեց Բաղդասարյանը:

Այսպես թե այնպես, գործարանը պատրաստ է համաձայնել նաեւ գործարանի առաջարկած գնին, միայն թե որակը չտուժի: «Այդ պայմանով պատրաստ ենք ընդունել այնքան, որ քան ֆերմերները կբերեն», հավելեց գործարանի տնօրենը:

Նշենք, որ խորհրդային տարիներին գործարանն աշխատում էր այլ հանրապետություններից բերված գարիով: 1990-ական թվականներին Հայաստանի գարեջրագործարանները ներկրում են ածիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ