News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս խաղափուլում ևս ՖԱՖ-ին չհաջողվեց անցկացնել ոսկե մրցաշրջան (ֆան շարժման կամ երկրպագուի համար ոսկե մրցաշրջան է համարվում այցելությունը սիրելի թիմի արտագնա և տնային բոլոր խաղերին): Չհաջողվեց ոչ թե մեր, այլ Սերբիայի մարզադաշտի որակազրկված լինելու պատճառով:

Այնուամենայնիվ, ՖԱՖ-ը Visa Concord Travel-ի հետ համատեղ հավաքականի արտագնա վերջին խաղի համար կազմակերպում է ուղևորություն դեպի Միլան և Նիցա: Ուղևորությունը հետաքրքրաշարժ է ոչ միայն մարզական առումով, այլ նաև զբոսաշրջության: Միլանում և Նիցայում գտնվելու օրերին ցանկացողները կարող են այցելել նաև այդ քաղաքներին մոտ գտնվող այլ հայտնի քաղաքներ՝ Թուրին, Մոնակո, Մարսել, Կան... Իսկ բուն խաղին սպասվում է նեծ քանակությամբ հայ երկրպագուների ներկայություն տարբեր քաղաքներից: Մենք էլ մեր հերթին պետք է փորձենք կազմակերպված աջակցություն ապահովել մեր թիմին:

ՈՒղևորությունը ամբողջովին ֆուտբոլային է և առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել հավաքականի խաղից զատ ներկա գտնվել նաև իտալական Սերիա Ա-ի գլխավոր մենամարտերից մեկին՝ ՄԻԼԱՆ - ՆԱՊՈԼԻ խաղին (այս տոմսը ներառված չէ մեր փաթեթի ընդհանուր արժեքի մեջ)

Փաթեթի արժեքը մեկ անձի համար 840 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Ուղևորությունը կտևի 8 օր՝ 02.10-09.10: Երկրպագուները 3 գիշեր կլինեն Միլանում /02.10-05.10/ և 4 գիշեր Նիցայում /05.10-09.10/:

Փաթեթը ներառում է`
-տրանսֆեր (Երևան-Թբիլիս-Երևան),
-ինքնաթիռի տոմս (Թբիլիսի-Միլան, Նիցա-Թբիլիսի),
-տրանսֆեր (օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան),
-տրանսֆեր (Միլան –Նիցա /300կմ/),
-ապահովագրություն,
-հյուրանոց` 3 գիշեր Միլանում, Hotel Idea San Siro 4* , նախաճաշ,
-հյուրանոց` 4 գիշեր Նիցայում, Azurea 3* , նախաճաշ:

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել դեսպանատուն մտնելու կապակցությամբ: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 613936 հեռախոսահամարներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ