News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանցիների 93%-ը հավանություն չի տալիս հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելու նպատակով ջրցանների կիրառությանը:

Այդ մասին են վկայում հուլիսի 6 – 13 –ի ընթացքում անցկացված հարցման արդյունքները: Հարցումն իրականացրել է Gallup ցանցի հայաստանյան ներկայացուցիչ «Մարկետինգի հայկական ընկերակցություն»  ՀԿ-ը:

Ինչպես օգոստոսի 21-ին Երեւանում հայտարարել է ընկերակցության ղեկավար Արամ Նավասարդյանը, պատասխանողների  26%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 67%-ը բոլորովին հավանություն չի տալիս ոստիկանության գործողություններին: Ավելի շուտ հավանություն են տալիս կամ ամբողջությամբ հավանություն են տալիս համապատասխանաբար 3 եւ 1 %-ը:

Ցույցերի 16 օրվա ընթացքում Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների գնահատականն ավելի մեղմ է. օրինապահների գործողություններին բոլորովին չի աջակցում կամ ավելի շուտ չի աջակցում  պատասխանողների համապատասխանաբար 34 եւ 38%-ը: Ավելի շուտ հավանություն է տալիս 22%-ը, իսկ ամբողջությամբ` 1%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ