News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում  մինչև առավոտ կշարունակեն անհանզանդության ակցիաները։

«Մինչև առավոտ մնալու ենք և լարված ենք պահելու ապօրինի գործողություններ կատարած  ոստիկաններին»,–այս մասին այսօր` օգոստոսի 21–ին, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին հայտարարեց նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Դավիթ Հովհաննիսյանը տեղեկարցրեց, որ «Ոտքի Հայաստան»  նախաձեռնության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 4–ին` Հանրապետության հրապարակում։

Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում կրկին լարված է, ոստիկանների եւ շարժման մասնակիցների միջեւ բախումները եւ վիճաբանությունները շարունակվում են։ Ակցիայի մասնակիցները զրուցում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման 1iն ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ այլք, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։ Նրանց ավելի ուշ ազատ էին արձակել։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ