News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական լրատվական zlm.am կայքը:

Հաքերները կայքում տեղադրել են իրենց երկրի դրոշը: Կայքում առկա է նաեւ 2 գրառում՝ Hacked by AsSerT (Կոտրված է AsSerT-ի կողմից) եւ We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին):

Նշենք, որ Մուբարիզ Իբրահիմովը հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամն էր: Միջադեպի արդյունքում հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել 4 զինծառայող: Ադրբեջանական դիվերսիոն խումբը փախել էր՝ մարտի դաշտում թողնելով Իբրահիմովի դիակը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազգային հերոսի կոչում էր տվել շարքային մարդասպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ