News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Բաբայան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք արդի հայ քանդակագործության զարգացման և հարստացման գործում: Ձեր ստեղծագործությունները, մասնավորապես՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի հուշարձանը, ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական արժեք և հնչեղություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ