News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդներ դեմոկրատական» (HDP) կուսակցությունից ընտրված ազգությամբ հայ պատգամավոր Կարո Պայլանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին:

Պարոն Պայլան, ինչո՞վ են պայմանավորված մեծ թվով պայթյունները Թուրքիայում: Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած:

Թվում էր, որ պայթյունները սկսվել են հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց դա այդպես չէ. պայթյուններ մինչեւ այդ էլ են եղել կոնկրետ մեր կուսակցության նկատմամբ: Սակայն մինչեւ խորհրդարանական ընտրությունները՝ մենք ուշադրություն չէինք դարձնում այդ հարձակումներին: Մենք մասնակցեցինք ընտրություններին, անցանք խորհրդարան: Իշխող կուսակցությունը հասկացավ, որ իրենք միակը չեն, ստիպված են կոալիցիա կազմել՝ երկիրը կառավարելու համար:

Թուրքիայի նախագահը՝ պարոն Էրդողանը, պարզապես չէր ցանկանում ընդունել ընտրությունների արդյունքները: Հենց այդ օրվանից էլ նա սկսեց հայտարարել, թե պետք է նոր ընտրություններ տեղի ունենան: Այս կերպ, պարոն Էրդողանը պարզապես փոխում է պարադիգմը. անցած տարի նա հայտարարում էր, թե պատրաստվում են բանակցությունների միջոցով լուծել քրդական խնդիրը, իսկ այսօր փոխում է լեզուն, այսինքն պատրաստվում են խնդիրը լուծել զենքով, ճնշումներով:

Այսօր բազմաթիվ սադրանքների առջեւ ենք մենք կանգնած: Քաոսային իրավիճակ է ստեղծվել, ամեն օր պայթյուններ են տեղի ունենում, երկրում ավելացել է ուժային կառույցների թիվը, հատկապես քրդական քաղաքներում՝ Դիարբեքիր, Մուշ եւ այլն: Բացի դրանից՝ մեծ թվով ուժայիններ պայթուցիկ սարքերով հարձակվում են քաղաքների վրա: Բնակչությունն ամեն կերպ փորձում է պաշտպանել իրեն եւ իր բնակավայրը:

Դժբախտաբար, Թուրքիայի իշխանություններն իրենց այս գործելաոճով կորցնում են կառավարման խորհրդարանական համակարգը: Էրդողանը փորձում է ստիպողաբար կոալիցիա ստեղծել, ինչպես արվել է այս երկրում հարյուրավոր տարիներ: Մեր կուսակցությունը փորձում է փոխել կառավարման համակարգը, ցանկանում ենք ժողովրդավարական պետություն ստեղծել:

Հնարավո՞ր է՝ Թուրքիայում կոալիցիա ձեւավորվի:

Իհարկե, հնարավոր էր, վարչապետն ինքն էլ է մի քանի անգամ հայտարարել, որ պատրաստ են կոալիցիա ստեղծել խորհրդարան անցած կուսակցությունների հետ: Մինչդեռ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ երկրում նոր ընտրություններ են անցկացվելու:

Քրդական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ PKK-ն Դերսիմը հռչակել է ինքնավար մարզ: Արդյոք տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Մեր կուսակցության ծրագրում հստակ նշված է, որ մենք կողմնակից ենք ցանկացած քաղաքի ժողովրդավարական ինքնավարությանը: Մենք աջակցում ենք Թուրքիայի ցանկացած քաղաքի ինքնավարությանը, որովհետեւ մենք չենք ուզում երկիր, որտեղ նախագահը հսկայական իշխանություն ունի: Մենք ցանկանում ենք իշխանությունը բաժանել տեղական ինքնավար մարզերի կամ քաղաքների միջեւ: Սա չի նշանակում երկրի պառակտում, սրանով մենք հնարավորություն ենք յուրաքանչյուր քաղաքին՝ կառավարելու իր տարածքը: Մինչդեռ Էրդողանը ցանկանում է կառավարել ամբողջ երկրին, յուրաքանչյուրին, ամեն ինչ, որը սխալ է:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ