News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քաբուլում օտարերկրյա դեսպանատների թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 60 հոգի վիրավորվել է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասված է Աֆղանստանի Առողջապահության նախարարության հայտարարությունում:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտնել է 3 օտարերկրյա քաղաքացիական պայմանագրային աշխատակիցների զոհվելու մասին:

Ականատեսների վկայությամբ, մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկով լի ավտոմեքենայով բախվել է շարասյանը, որում օտարերկրյա զինվորականներ են եղել:

Պայթյունը որոտացել է ԱՄՆ դեսպանատան եւ երկրի առողջապահության նախարարության շենքերից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: France Press-ի լրագրողի տեղեկացմամբ, պայթյունի հետեւանքով նաեւ մի մեքենա է վնասվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ