News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հաղորդավար Քսենիա Սոբչակը, մտորելով ճոխ մարմնաձեւերի մասին, անդրադարձել է Կիմ Քարդաշյանի «սահմաններ չճանաչող հետույքին»` առաջարկելով դա «թողնել հեռավոր ճանապարհների վարորդներին»:

Հեռուստահաղորդավարուհու նոր գրության դրդապատճառը նրա էջի հետեւորդների մեկնաբանություններն էին մինչ այդ նրա հրապարակած մի լուսանկարի վերաբերյալ:  Հանրությանը դուր չէր եկել լուսանկարում պատկերված մոդելների անորեքսիկ տեսքը:  

«Ընկերներ… Հետաքրքրությամբ կարդացի ձեր մեկնաբանությունները  «կաշի ու ոսկորների» մասին: Ես չեմ սիրում ճարպոտ մարդկանց: Այսինքն` դեռ կարող եմ հասկանալ նրանց, որոնք հիվանդության բերումով են գեր, բայց մյուսներին` ոչ», -արտահայտվել է Քսենիա Սոբչակը:

Սոբչակը նաեւ իր ուրախությունն է արտահայտել այն բանի համար, որ նորաձեւության աշխարհում, առաջվա նման, հաջողության պարտադիր պայման է  համարվում նիհարությունը: Իսկ այն մարդկանց, ովքեր կարծում են, թե պետք է գովազդել շռայլ մարմնաձեւերը, խորհուրդ է տվել ինքնախաբեությամբ չզբաղվել:  Առեւտրական մոդելները, Քսյուշայի կարծիքով, զանգվածային սեգմենտ են, եւ նիհար, մարզական մարմնից ավելի գեղեցիկ ոչինչ չկա:  

«Ես երբեք չեմ հասկացել եւ հավանաբար այդպես էլ չեմ հասկանա Քարդաշյանի   «սահմաններ չճանաչող հետույքի» ֆենոմենը: Ճոխ ու կլոր մարմնաձեւերով  այդ կանանց… թողեք հեռավոր ճանապարհների վարորդներին», - գրել է Սոբչակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ