News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Լեզվի վերլուծության միջոցով կարելի է կանխատեսել դավաճանությունը, պնդում են գիտնականները: Իրենց եզրահանգումները նրանք ներկայացրել են Պեկինում  Համակարգչային լեզվաբանական ընկերակցության 53-րդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Բնական լեզվի մշակման միջազգային միացյալ համաժողովի հետ համատեղ, հաղորդում է Лента.ру-ն:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրել են այն առցանց խաղի մասնակիցների նամակագրությունը, որը նմանակում է Առաջին համաշխարհայինից առաջ հասարակական իրավիճակը:  Այդ խաղում հաղթում է նա, ով գրավում է ամբողջ աշխարհը, իսկ մասնակիցները պիտի այլ կողմերի հետ գաղտնի համաձայնությունների գան: Ընդհանուր առմամբ վերլուծվել է 249 առցանց խաղի 145 հազար հաղորդագրություն:

Տեքստերը բաժանել են երկու խմբի: Առաջի խմբում հավաքել են այն հաղորդագրությունները, որոնց փոխանակությունը հետագայում հանգեցրել է զրուցակցին խաբելու, իսկ երկրորդ խմբում պահվել են ճշմարիտ տեղեկությունները: 

Ավելի ակնհայտ եզրահանգումներից է այն, որ զրուցակիցներն ավելի դրականորեն են տրամադրված լինում եւ ավելի քաղաքավարի են դավաճանությունից առաջ: 

Բացի այդ, զոհը դավաճանվելուց առաջ ավելի շատ բառ է օգտագործում, ինչը, նշում են գիտնականները, կարող է ապացույց հանդիսանալ նրա, որ ինքը տեղյակ չի եղել առաջիկա դավաճանության մասին: 

Գիտնականները նշում են, որ մարդկանց խոսքում որպես կանոն առկա են առաջին հայացքից աննկատ արտահայտություններ, որոնք այնուամենայնիվ որսում է համակարգիչը: Այդպես կարելի է կանխատեսել դավաճանությունը: Լեզուն ազդանշան է հաղորդում ոչ թե երաշխավորված դավաճանության, այլ դավաճանելու  մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ