News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 23-ի գիշերը մոտ 150 արմատական աջակողմյան դարձյալ հարձակվել է ոստիկանական ուղեփակոցների վրա, որոնք տեղադրված են եղել Սաքսոնիայի դաշտային երկրում գտնվող Հայդենաու քաղաքի փախստականների ապաստանի շուրջը:  Հարձակվողներն օգտագործել են դատարկ շշեր եւ խաղալիք պայթուցիկներ: Երկու ոստիկան վիրավորվել է:  

Ձերբակալվածների թիվն առայժմ չի հաղորդվում: 

Ավելի վաղ` օգոստոսի 22-ի գիշերը, մի քանի հարյուր մարդ փորձել է ներխուժել Հայդենաուում վերջերս ստեղծված փախստականների ապաստան: 

Ամբոխին հնարավոր է եղել կանգնեցնել այն բանից հետո միայն, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Աջակողմյան արմատականների բողոքի դրսեւորումները սկսվել են այն բանից հետո, երբ գրեթե 120 փախստական է եկել ապաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ