News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Է. Ս.-ին, ով, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ 28-ամյա երիտասարդին վթարի ենթարկած Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Արթուր Ավագյանը Կարեն Ավագյանի եղբայրն է, որն աշխատում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:

Ըստ կայքի տեղեկությունների վրաերթի ենթարկվածը իրեն պատկանող «Օպել Զեֆիրա» ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկվել: Ըստ այդմ, «Տոյոտան» շատ արագ է ընթանալիս եղել: Տեղում հավաքված մարդիկ արագ տուժածին հասցրել են հիվանդանոց եւ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: «Տոյոտա»-ի վարորդն այնքան ուժեղ էր խփել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետը մոտ մի 40 մետր տարել: Դրանից հետո ավտոն թողել էր ու ինքը անհետացել էր»,-ասել են ականատեսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ