News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 24-ին, Լոռու մարզի Պուշկինո գյուղում մահվան ելքով միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 06:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի թիվ 177 տանը: NEWS.am-ի թղթակիցը Պուշկինո գյուղից հայտնում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները տան դուռը փակ են գտել, ստիպված կոտրել են բնակարանի դուռն ու պատուհանները եւ ներսում հայտնաբերել տանտիրոջ, 60-ամյա Կ. Հ.-ի այրված դին:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է: Տանտերը բնակվում էր միայնակ, զավակները գտնվում են արտասահմանում: Այրված սենյակում մահացածի կողքին նաեւ տարբեր դեղահաբեր են հայտնաբերվել:

Տղամարդը հավանաբար նախ խմել է դեղահաբերը, ապա բենզինը լցրել իր անկողնու մեջ, որի կողքին նաեւ վառելափայտ է եղել:

Հարեւանների պատմելով տղամարդը չշփվող էր, տանից քիչ էր դուրս գալիս: «Շաբաթներով տնից դուրս չէր գալիս, ոչ մեկի հետ չէր շփվում»,-ասել են նրանք

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի Տեսանյութը՝ առաջիկայում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ