Երկու զինվորական է մահացել Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքարի նահանգում ճանապարհամերձ ականի պայթյունից:
Հեռակառավարմամբ իրականացված պայթյունի թիրախը եղել է զինվորականներ տեղափոխող մեքենան: Պայթյունի հետևանքով երկու զինվորական մահացել է, երեքը վիրավորվել եւ հասցվել հիվանդանոց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Anadolu-ին:
Պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության ապստամբները: Գործողություն է սկսվել նրանց չեզոքացման ուղղությամբ: