News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածած` Թալինի բնակիչ Արշակ Սվազյանին մեկ ամսվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարանը թողել է անփոփոխ:

Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը: Պաշտպանական ճառով Լիանա Բալայանը պահանջել էր փոխել առաջին ատյանի դատարանի վճիռը եւ որպես պատիժ սահմանել տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

 Նրա հայտարարել էր, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը խիստ պատիժ է սահմանել իր պաշտպանյալի նկատմամբ:

Վճռի հրապարակմանը դատական կողմերից ներկա էր միայն մեղադրյալ Արշակ Սվազյանը, արդեն երրորդ անգամ չէր ներկայացել դատախազ Գագիկ Մարգարյանը:

Վճռի հրապարակումից հետո Արշակ Սվազյանն իր պաշտպան Լիանա Բալյանի հետ հեռացավ դատարանից` չցանկանալով պատասխանել հարցերի:

Նշենք, որ Արշակ Սվազյանը պատիժը դատարանի որոշմամբ կկրի քրեակատարողական հիմնարկում դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ հայհոյանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ