News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Արեւմուտքին կոչ է անում ահաբեկչությունը չօգտագործել սեփական նպատակների համար, դա անբարոյականություն է, հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով  «Կլյազմայում իմաստների տարածք» երիտասարդական հավաքին:

Ռուսաստանի Արտգործնախարարը հիշեցրել է Իրաքի եւ Լիբիայի ռմբակոծությունների մասին: «Այժմ փորձում են նույն բանը Սիրիային անել: Արդյունքում Իրաքի եւ Սիրիայի տարածքների մի մասում  «Իսլամական պետությունը» խալիֆաթ է հայտարարել,-նշել է նա: Կառուցվածքն ամեն անգամ փոխում է իր դեմքը, բայց ամեն անգամ ավելի սարսափելի է դառնում»:

Լավրովը նշել է, որ Արեւմուտքը թալիբներին աջակցում էր ի հեճուկս ԽՍՀՄ-ի, իսկ «Ալ Կաիդային» «ձեռքերը ծալած էին նայում»` հույս ունենալով, որ այն կօգնի փոխել իրենց անհարմար վարչակարգերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը http://tass.ru/:

«Այժմ ԻՊ-ը հայտարարել է, որ իրենք Իրաքով եւ Սիրիայով չեն սահմանափակվելու, նույնիսկ քարտեզներ են տպում, որտեղ խալիֆաթը ներառում է Պորտուգալիայից մինչեւ Պակիստան ընկած տարածքը, սպառնում են գրավել Մեքքան եւ Մեդինան,-շարունակել է նա: Մեզ դա համոզում է միայն մի բանում. ահաբեկչության դեմ պետք է պայքարել առանց երկակի չափանիշների, ահաբեկիչներին չօգտագործել սեփական նպատակներում: Նախ` դա անբարոյականություն է, եւ հետո` անհնար է վերահսկել նրանց»:

Նախարարի խոսքով, դա մասնավորապես արտահայտվել է Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ