News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդին ենթարկվել է դատահոգեբուժական փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննելու է Տիգրան Խաչատրյանի փաստաբանների բողոքը՝ կալանքի որոշումը բողոքարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան...
Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի...
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից 1956 թ. ծնված Գագիկ Նիկողոսյանը…
«Գորիս» ՔԿՀ-ում կանխվել է նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք. փաստաբան
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ