News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայի քրտինքով ու արյունով թրծված կիլիկյան հողի ու հատկապես Սիսի պատմական կաթողիկոսարանի մեռոնաբույր հողի վրա կանգնած՝ պահանջում ենք մեր դարավոր կաթողիկոսարանի վերադարձն ու վերահաստատում մեր ժողովրդի պահանջատիրությունը՝ հավատարիմ նահատակների սրբազան կտակին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի այս բառերն են հնչել Սիսի պատմական կաթողիկոսարանում՝ հայ ժողովրդին ուղղված Հայրապետական պատգամի միջոցով։

Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ,

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի հանձնարարությամբ կաթողիկոսության միաբանությունը ներկայացնող պատվիրակությունն օգոստոսի 22-ին այցելել է Սիսի կաթողիկոսարան, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգիստ՝ 1293-ին Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսում հաստատելուց հետո մինչեւ 1915 թվականը Սիսում գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար։

Ապա միաբանության ներկայացուցիչներն ընթերցել են Արամ Ա.-ի պատգամը։ 100 տարի անց Սիսի կաթողիկոսարանի փլատակների մեջ առաջին անգամ հնչել է հայրապետական պատգամ՝ ուղղված հայ ժողովրդին։

Իր հայրապետական պատգամի մեջ Նորին սրբությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու սրտաճմլիկ պայմաններում Սահակ կաթողիկոսի աքսորին, ապա հիշատակել է ծերունազարդ հայրապետի խիզախ կեցվածքն իր ժողովրդի իրավունքները պահանջելու հարցում, ինչպես նաեւ նաեւ մարգարեական կանխատեսումը՝ ամբողջական եւ անկախ Հայաստանի մասին։

Արամ կաթողիկոսը վերահաստատել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հանձնառությունը՝ հայ ժողովրդի արդար իրավունքներին ու Սիսի կաթողիկոսարանին պահանջատեր լինելու հարցում։

Սիսի Կաթողիկոսարան մեկնած միաբանական պատուիրակության կազմում են եղել Կիպրոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեեմեզյանը, Միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Թորգոմ Վրդ. Տոնոյանը եւ Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանը:

Լուսանկարներում Սիսի Կաթողիկոսարանն է, Սիսի բերդը եւ Սիս քաղաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ