News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլմիրա Հարությունյանի ընտանիքը 1992 –ին ստիպված է եղել փախչել Շահումյանից:

«Մենք Շահումյանը լքեցինք հունիսի 13 –ին` ոտքով, անտառներով հասանք Ստեփանակերտ»,-պատմել է Էլմիրա Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Այդ ժամանակ Էլմիրայի առաջնեկը` Անդրանիկը, կամավորականների ջոկատին էր անդամագրվել: Ինքը` Էլմիրան հիվանդանոցում էր աշխատում, վիրավորներին էր վիրակապում, արյան դոնոր էր: Էլմիրայի հորը ադրբեջանցիներն են սպանել:

« Հետո տղայի ծառայակցին սպանեցին: Ադրբեջանցիները նրա գլուխը կտրել էին: Տղաս ընկերոջը մատանուց էր ճանաչել ու դուրս էր հանել մարմինը: Ապրումներից տղաս հիվանդացավ, ուղարկեցին Երեւան բուժման»,-պատմում է Էլմիրա Հարությունյանը: Բայց Անդրանիկը (06.12.1969 թ.ծ.) դրա փոխարեն Երեւանի ջոկատի հետ Ստեփանակերտ վերադարձավ, որտեղ հանդիպեց ընտանիքին:

Ընտանիքը մի որոշ ժամանակ ապրում էր «Գրադ» համակարգերից գնդակոծվող Ստեփանակերտում: Հետո Անդրանիկը ջոկատի հետո գնաց կրակի առաջին գիծ, իսկ ընտանիքը ոտքով ճամփան շարունակեց մինչեւ Գորիս: «Հագիս ամառային շոր ու հողաթափեր էին, ոտքերիս`կոշտուկներ»,-հոգոց է հանում Էլմիրա Հարությունյանը:

Հունիսի 29-ին ջոկատը ծուղակն  է ընկնում: Վերադառնում է միայն մեկ մարտիկ. «Նա կարողացել էր փրկվել, որովհետեւ ճահճում էր թաքնվել: Պատմում է, որ Անդրանիկին էլ է կանչել, բայց նա պատասխանել է. Դու կռվելո ՞ւ ես եկել, թե ճահճում  նստելու»,-ասում է Էլմիրա Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ