News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրենը վճռականորեն դատապարտել է Սիրիայի Էլյ Կարյատեյն քաղաքում գտնվող Մար Էլիան եկեղեցու ավիրումը: Այդ եկեղեցին Սիրիայի քրիստոնեական համայնքի ուխտագնացության հիմնական վայրերից մեկն է, որտեղ սուրբ Էլիանին նվիրված  ամենամյա տոնակատարության ժամանակ հազարավոր մարդիկ են հավաքվում:

«Սիրիայի մշակութային ժառանգության միտումնավոր գնդակոծությունները եւ սիստեմատիկ ավիրումը հասել են աննախադեպ մակարդակի»,- հայտարարել է գլխավոր տնօրենը: « Մար Էլիան եկեղեցու փլուզումը լուրջ կորուստ է ամբողջ տարածաշրջանի, ամբողջ  աշխարհի կանանց ու տղամարդկանց համար»:

«Անհրաժեշտ է  վերջ տալ ԻՊ կողմից իրականացվող այս մշակութային զտումներին: Սիրիայի հսկայական բազմազանությունը արտացոլող համայնքների հետապնդումը, ինչը ուղեկցվում է հարուստ մշակույթ ունեցող Սիրիայի որոշ ամենապաշտամունքային օբյեկտների սիստեմատիկ ավիրումներով, վկայում են ատելության ու օտարացման գաղափարախոսության մասին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն ՝ քաղաքացիական բնակչության ու փոքրամասնությունների խմբերի, ինչպես նաեւ նրանց ժառանգության վրա կատարված հարձակումները մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ են: Նման գործողությունները դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: ՅՈՒՆԵՍԿՈ-ն  աջակցում է   Սիրիայի ժողովրդին ՝ իր ժառանգությունը պահպանելուն ուղղված ջանքերում: Այդ ժառանգությունը ոչ միայն Սիրիայի,  այլեւ ամբողջ մարդկության ժառանգությունն է»,- հայտարարել է գլխավոր տնօրենը: Լրատվամիջոցների հաղորդագրություններով ՝ ԻՊ խմբավորումը հրապարակել է մի տեսագրություն, որում պատկերված է եկեղեցու սրբապղծումը եւ հետագա ավիրումը, նաեւ Ք.Հ 3-րդ դարում նահատակված  սուրբ Էլիանի աճյունի արտաշիրմումը: Եկեղեցին գտնվում է Էլյ Կարյատեյն քաղաքում ՝ Փալմիրայից հարավ-արեւմուտք եւ Հոմսից հարավ-արեւելք:

Մար Էլիան եկեղեցու հիմնական շենքը կառուցվել է 1938 թ, բայց դրա շենքի հին ֆունդամենտում    Մար Էլիանի 5 –րդ դարի դամբարան կա: Այս բարբարոսական ակտը կատարվել է այն նույն ժամանակահատվածում, երբ լրատվամիջոցները հայտնում էին ԻՊ խմբավորման կողմից մի քանի հարյուր մարդու ՝ այդ թվում քրիստոնյաների առեւանգման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ