News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոստանայի 32-ամյա բնակչուհին մեղադրվում է իր նախկին սիրեկանի կյանքի հանդեպ ոտնձգության համար, հաղորդվում է Ղազախստանի Կոստանայան շրջանի քրեական հարցերով դատարանի մամլո ծառայության տեղեկության մեջ: 

Գործի նյութերի համաձայն, 2008-ին իրենց ծանոթության պահին նրանք երկուսն էլ ամուսնացած են եղել, բայց սկսել են հանդիպել եւ շուտով տղա են ունեցել: Կինը բաժանվել է օրինական ամուսնուց եւ սիրեկանից պահանջել է, որ նա էլ հեռանա իր ընտանիքից:  Իր ուզածին չհասնելով` մայրը սկսել է խմել, իսկ երեխային հայրը տարել է իր ընտանիք:  

Վիրավորված կինը որոշել է սպանել իր սիրեկանին եւ մարդասպանի է գտել, ընդ որում` նրան վարձատրելու համար նա ապագա զոհից է գումար վերցրել` խոստանալով, որ կհրաժարվի նրա հանդեպ բոլոր պահանջներից, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 

Պատվիրատու կնոջը ձերբակալել են այն պահին, երբ գումար էր փոխանցում մի անձի, որը ձեւացրել էր, թե սպանել է վերոհիշյալ տղամարդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ