News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ալավերդի քաղաքում 67-ամյա Լևոն Մանուկյանի էկզոտիկ այգու մասին գիտեն բոլորը, նույնիսկ եթե հասցեն չգիտես, այգին հեշտությամբ կարող ես գտնել`քայլելով նրա 7 մետր բարձրությամբ արմավենու ուղղությամբ։

«Արմավենին հայրս է բերել Բաթումից, ես որ եկա բանակից, սա փոքր բան էր։ Ձմեռները փայփայելով, փաթաթելով, որ ցուրտը չտանի, մեծացավ»,– ասում է լուսանկարիչը` վտսահեցնելով, որ արմավենին Հայաստանում առաջիններից է ու ամենաբարձրը։

Հսկա արմավենուց բացի լոռեցի լուսանկարչի այգում արևադարձային բույսերի ու ծաղիկների մեծ տեսականի է աճում, սակայն նրա էկզոտիկ այգին ամենից շատ հայտնի է կիվիի բերքով։

 «Առաջին տարին 400 հատից ավելի էր կիվին, գնալով բերքն ավելացավ, այս տարի հաստատ ավելի շատ կլինի, քան անցած տարի»,– ասում է Լեւոն Մանուկյանը`բացահայտելով չոր լեռնային հայկական հողում արեւադարձային միրգն աճեցնելու գաղտնիքներից մի քանիսը. «Կիվիին ջուր շատ է պետք, անընդհատ պետք է խոնավ լինի, մեկ էլ աշնանը պետք է էտել»։

Փոքր այգում էկզոտիկ ու դեկորատիվ բույսերի ու պտղատու ծառերի մեծ տեսականի կա. «Ունեմ արևելյան խուրմա, նուռ, թուզ, պնդուկ, օլեանդր, ճապոնական զկեռ ու բազմաթիվ էկզոտիկ ծաղիկներ»:

 Լևոն Մանուկյանը մրգերն աճեցնում է  փոքր քանակությամբ` միայն իր ընտանիքի համար, բայց վստահեցնում է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները էկզոտիկ մրգեր`հատկապես կիվի աճեցնելը բիզնես դարձնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ