News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հետաքրքրում է, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովի անդամները գիտե՞ն Հայաստանի իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու իրական նպատակը:

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ում հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին, քանի որ ՀՀԿ-ն դա անում է՝ իշխանությունը չկորցնելու համար:

«Ինձ հետաքրքրում է՝ արդյոք դուք իսկապես գիտեք իրական նպատակը: Դուք ուշադրություն չեք դարձրել մեկ դրույթի վրա. կառավարման համակարգի փոփոխության դեպքում վարչապետին ընտրում է ԱԺ նախագահը: Նման բան ոչ մի խորհրդարանական համակարգ ունեցող երկրում չկա: Խնդրում եմ՝ պատասխանեք՝ արդյոք համակարգի փոփոխությունն արվո՞ւմ է ռեժիմի համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում միապետությունն է իշխում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձին իշխանությունները մեկուսացնում են, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանին:

Վենետիկի հանձնաժողովի անդամները, ի պատասխան Զուրաբյանի հայտարարությանը, նշեցին, որ քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունեն, կարող են միայն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել:

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում ընթանում է Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումը քաղաքական ուժերի հետ: Ներկա են խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ