News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ոստիկանության եւ սահմանային պահակազորի դեպարտամենտը մտադիր է պատ կառուցել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանին։ Պատի բարձրությունը կկազմի երկուսուկես մետր, իսկ ընդհանուր երկարությունը ՝ մոտավորապես 108 կիլոմետր, հայտնում է Postimeesը։

«Սահմանագծի ճահճոտ մասերում պատնեշ չի լինի,այնտեղ միայն սահմանամերձ սյուներ կտեղադրվեն եւ հսկիչ գոտի կբացեն»,- ասված է հաղորդագության մեջ։

Գործակալությունը նշում է, որ  հսկողությունն ուժեղացնելու համար օգտագործվելու են նաեւ տեսախցիկներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Սահմանների տեխնիկական ուժեղացման աշխատանքները կսկսվեն 2018 թ, ընդհանուր առմամբ ծրագրվում է ծախսել 71 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ