News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն օրերս հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի մարդու իրավունքների պետական հանձնաժողովի նախագահ Նուռ Խոլիսի հետ, որտեղ

Վերջինս հակիրճ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ինչպես նաեւ ներգրավվածությունը տարբեր միջազգային հարթակներում:

Դեսպան Աղաջանյանը, իր հերթին, ներկայացրել է Հայաստանում՝ պետական եւ հասարակական մակարդակով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, մասնակցությունը մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Նուռ Խոլիսը նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ