News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի ամենախոշոր վանական համալիր Գոմոց վանքի շուրջ բռնկված հրդեհի հետ կապված քուրդ պատգամավոր Ալի Աթալանը գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի ՆԳ նախարարին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը.  այս տարվա օգոստոսի 15-ին Սասունի Գոմոց (Գոմք) վանքի շուրջ բռնկված հրդեհի հետ կապված քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Ալի Աթալանը ՆԳ նախարարին ուղղված հարցադրման մեջ շեշտել է հետեւյալ կետերը.

Տեղի ունեցած հարձակման հետեւանքով վնասված հայկական Սուրբ Պետրոս եկեղեցին եւ շրջակայքում գտնվող հայկական գերեզմանները վերականգնվելո՞ւ են։

Հրդեհը կազմակերպած անձիք հայտնաբերվե՞լ են։

Թուրքիայում հայերին պատկանող վանքերի եւ գերեզմանների դեմ հարձակումների ռասիստական լինելու հանգամանքի մասին մտածե՞լ եք։  Հարձակումներ իրականացնողների դեմ գործողություններ կատարվե՞լ են։

15.05.2015-ին իրականացված հարձակման վերաբերյալ տեսախցիկների ձայնագրություններ կա՞ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ