News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գյունախարարության մամուլի ծառայությունը:

Կաթի գների վերաբերյալ

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։

Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչեւ տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։

Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետեւանքով առաջանում է կաթի ավելցուկ։

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, եւ ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։

ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։  

Ինչպես երեւում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչեւ 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:

Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաեւ կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։

Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:

Հայաստանի Հանրապետության հարեւան երկրներում նույն պես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% եւ կազմել է 138 դրամ/կգ։

Պանրի գների վերաբերյալ

Որոշ երկրներում պանրի (Չեդդեր) գները 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։

Ինչպես երեւում է աղյուսակից Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են։ Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում։

Ցորենի գների վերաբերյալ

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն։

Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների։

Ինչպես երեւում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի գների անկում։ Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%։ 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները։

Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռեւս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն եւս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ)։

Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE եւ այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում։

Ցորենի գնանշումների դինամիկան համաշխարհային բորսաներում 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։

CBOT Չիկագո եւ LIFFE Լոնդոն բորսաներում ցորենի գների դրամային արտահայտությամբ գնաճը պայմանավորված է փոխարծեքի տատանումից։ Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ազդեծությունն ունեն նաեւ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ, USDA եւ այլն) 2016թ. համար կատարված կանխատեսումները։

Տպել
Ամենաշատ